«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ո՞վ է խանգարում հայազգի բնակիչներին ապրել` տարաբնույթ օպերատորնե՞րը, թե՞ Փաշինյան Նիկոլը

Ո՞վ է խանգարում հայազգի բնակիչներին ապրել` տարաբնույթ օպերատորնե՞րը, թե՞ Փաշինյան Նիկոլը
19.07.2024 | 06:54

Երեկ հերթական անգամ, առանց որևէ բացատրության, շուրջ 20 ժամով հոսանքազրկվեցինք: Ռուսական «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ) 180 հեռախոսահարն անհասանելի էր: Չնայած աշխատանքային օր ու ժամի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանների սպասարկման գրասենյակը ժամը 14:00-ից (միգուցե առավոտվանից) փակ էր: Բնակիչների հույսը բացառապես Աստծո «Եղիցի լույսն» էր:

Նույն իրավիճակը պարբերաբար կրկնվում է ջրի, գազի, բջջային և ինտերնետ օպերատորների, տարաբնույթ ավիաընկերությունների, հասարակական տրանսպորտի, երկաթուղու և այլնի պարագայում:

Հայաստանում որևէ ոլորտ կարգավորող հայաստանյան օպերատոր գրեթե չկա: Մեկ-երկու բացառությամբ, բոլոր ոլորտները ռուսական ընկերություններն են սպասարկում: Այժմ, պատկերացրեք, որ Մոսկվայում կամ, նույնիսկ` Սիկտիվկարում, ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈւԹՅԱՆ թեկուզ մեկ բնակելի շենք 20 ժամով հոսանքազրկվի: Նման հեռանկարին չեմ հավատում: Գոնե կասեն, որ Ուկրաինայի պատճառով է: Իսկ Հայաստանում ռուսական օպերատորները ոչինչ էլ չեն ասում` Կրեմլի «բարձրությունից» թքած ունեն բնակիչների վրա: Սրանք Հայաստան խոպան են եկել, հետևաբար` որևէ մեկին հաշվետու չեն:

Եվ, քանի որ Հայաստանում ազգային իշխանություն էլ չկա, ապա սրանք լրիվ բեզատչոտնիկ են: Սակայն ...

Արդեն երկար ժամանակ է, ինչ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի խայտառակ գործունեության դեմ իմ բողոքներն եմ հասցեագրում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը (Ambassade de France en Arménie) և նախագահ Մակրոնին (Emmanuel Macron): Ենթադրում եմ` ինչ-որ օգուտ կա:

Այսուհետ, որոշել եմ ռուսական օպերատորների նույնքան խայտառակ գործունեության դեմ բողոքներս ուղղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանն (Посольство России в Армении) ու Պուտին Վլադիմիրին: Եվ, քանի որ ռուսական պաշտոնյաներից ֆեյսբուքյան էջ ունի միայն Զախարովա Մարիան (Мария Захарова), ապա ստիպված իրեն կդիմեմ: Այլ տարբերակ չկա, քանզի համոզվել եմ, որ Հայաստանում իշխանություն այլևս չկա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ